Քրիստինե Մուշեղյան

Երաժիշտ-քանոնահար

Ծնվել 1991թ. հուլիսի 8-ին, Գյումրիում։  2008թ. ավարտել է Գյումրու թիվ 7 միջնակարգ դպրոցը և տեղի «Գոհար» երաժշտանոցի քանոնի բաժինը։ 2008-12թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատրիայում: 2014թ. ավարտել է նաև նույն բուհի մագիստրատուրան, 2017թ.՝ «Կատարողական և ստեղծագործական բարձրագույն վարպետություն» լրացուցիչ կրթության լրիվ դասընթացը։ Համերգներով հանդես է եկել մի շարք երկրներում` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հունաստանում, Իրանում, Ուկրաինայում և այլուր։ 2010թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես քանոնահար։ Աշխատել է Երևանի Ղ․Սարյանի անվան արվեստի դպրոցում որպես քանոնի դասատու, Արևաբույրի «Արևիկ» մանկապարտեզում որպես երաժշտական դաստիարակ։

Spread the love