Քրիստինե Մնացականյան

Երաժիշտ-սանթուրահար

Ծնվել է 1988թ. օգոստոսի 19-ին, Երևանում: 2005թ. ավարտել է Երևանի Պ.Սևակի անվան միջնակարգ դպրոցը։ 1999-2004թթ սովորել է Երևանի Տ.Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի սանթուրի դասարանում, մասնակցել է բազում մրցույթ-փառատոների և արժանացել պատվոգրերի։ 2005-09թթ ուսանել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։ 2017-19թթ ուսումը շարունակել է նույն համալսարանի մագիստրատուրայում։ 2005թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես երաժիշտ-կատարող։ 2006թ-ից համատեղության կարգով որպես ուսուցչուհի աշխատում է Ազգային նվագարանների յոթնամյա երաժշտական դպրոցում, 2008թ-ից՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ 2016թ-ից աշխատում է նաև «Տաղարան» համույթում որպես երաժիշտ-կատարող, 2018թ-ից՝ Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում որպես դասախոս։

Spread the love