Կարինե Ղալթախչյան

Երաժիշտ-թավջութակահար

Ծնվել է 1994թ. մայիսի 3-ին, Ռուսաստանի Պերմի մարզում։ 2003-12թթ սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի թավջութակի բաժնում։ Մասնակցել է բազմաթիվ համերգների, փառատոների և մրցույթների, արժանացել պատվոգրերի և դափնեկրի կոչման։ 2009-11թթ նվագել է «Սիսթեմ Արմենիա» մանկապատանեկան նվագախմբում։ 2013-17թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի թավջութակի բաժնում։ 2016թ. համագործակցել է «Արար» երգչախմբի հետ։ 2021-22թթ «Մշակութամետ» կամավորական խմբի կազմում դասավանդել է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաներին սոլֆեջիո և թավջութակ առարկաները։ 2018թ-ից հանդիսանում է «Վիվալդի»  լարային քառյակի թավջութակահարը, որի կազմում հանդես է եկել բազմաթիվ բարեգործական միջոցառումներին։ 2021թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես թավջութակահար։ 2023-24թթ նվագել է նաև նույն կենտրոնի կազմում գործող Հայաստանի պարի պետական անսամբլի նվագախմբում։

Spread the love