Կարեն Գևորգյան

Երաժիշտ-դհոլահար

Ծնվել է 1977թ. ապրիլի 14-ին, Երևանում: 2000-05թթ սովորել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանում: 2007թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես երաժիշտ-դհոլահար: Որպես դհոլի դասատու 2013թ-ից աշխատում է նաև Երևանի Նորք-Մարաշի Ռ.Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցում, 2015թ-ից՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, 2014թ-ից՝ Քանաքեռի Ա.Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում և Մասիսի Մշակույթի տանը: 2008թ. և 2013թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի: 2013թ. Գյումրիի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել է դիպլոմով: 2017թ. արժանացել է Երևանի քաղաքապետարանի շնորհակալագրի: Հիմնադրել է «Հայկազունք» դհոլահարների համույթը, որը «Արտ Մյուզիք», «Ոսկե Տավիղ», «Wonderland» միջազգային փառատոներում գրավել է 1-ին տեղերը: 2023թ․ արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի:

Spread the love