Իվան Օհանյան

Երաժիշտ-բամբիռահար

Ծնվել է 1988թ. փետրվարի 7-ին, Երևանում: 1997-2004թթ սովորել է Ազգային նվագարանների յոթնամյա երաժշտական դպրոցում, 2007-11թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2014թ. ավարտել է նաև նույն բուհի մագիստրատուրան: Մասնակցել է մի շարք փառատոների՝ արժանանալով դիպլոմների և պատվոգրերի: Աշխատել է տարբեր երաժշտական դպրոցներում որպես քամանչայի ուսուցիչ: 2005թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես փոքր բամբիռահար: 2019թ-ից համատեղության կարգով աշխատում է նաև Երևանի Ա.Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում որպես քամանչայի ուսուցիչ:

Spread the love