Իրմա Ճաղարյան

Տնօրենի օգնական

Ծնվել է 1996թ. նոյեմբերի 26-ին, Երևանում: 2011թ. սովորել է Երևանի Հ.Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում, ապա ուսումը շարունակել է Երևանի Մ.Գալշոյանի անվան թիվ 148 դպրոցում, որն ավարտել է 2014թ.: Նույն տարում ընդունվել է Երևանի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, մինչև 2018թ. սովորել է իրավունքի և քաղաքականության ինստիտուտի իրավաբանական բաժնում, այնուհետև` առողջապահական իրավունքի բաժնում, ավարտել է 2020թ.: 2018-19թթ ուսանել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների դպրոցում: 2020թ-ից հանդիսանում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի իրավունքի տեսության և սահանադրական իրավունքի ամբիոնի ասպիրանտ: 2017թ. աշխատել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc. հայաստանյան ներկայացուցչությունում որպես իրավաբան: 2018թ. եղել է փաստաբան Սևակ Գևորգյանի օգնականը: 2018-22թթ աշխատել է «Ջեյ-Փի» փաստաբանական գրասենյակում որպես իրավաբան, ապա՝ փաստաբան, հետագայում` տնօրեն: 2022թ-ից հանդիսանում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի օգնականը: Հեղինակել է մի շարք գիտական հոդվածներ՝ «Отказ от присяжных заседателей и их правомерность в Республике Армения», «Теоретико-правовые основы внедрения искусственного интеллекта в сферу здравоохранения и вопросы его правовой ответственности», «Արհեստական բանականությունը որպես բժշկական ծառայությունների մատուցման պայմանագրային հարաբերությունների կողմ», «Искусственный интеллект как субъект преступления», «Обьекты интеллектуальной собственности, созданные искусственным интеллектом: вопросы инновационного правового регулирования», «Օсобенности судопроизводства в период пандемии», «Профессиональная деятельность журналистов и необходимость его особого правового регулирования в условиях новой коронавирусной инфекции», «Основные правовые проблемы регулировний ЕАЭС в условиях пандемии», «Правовые и практические проблемы судебной системы в условиях  пандемии», «Особенности правового регулирования журналистской деятельности в условиях новой короновирусной инфекции»:

Spread the love