Հրանտ Պապիկյան

Երաժիշտ-քամանչահար

Ծնվել է 1970թ. հունվարի 13-ին, ՀՀ Շիրակի մարզի Հացիկ գյուղում։ Ավարտել է Հացիկի միջնակարգ դպրոցը։ 1988-93թթ սովորել է Գյումրու Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում։ 1988-90թթ ծառայել է խորհրդային բանակում: 1990-96թթ աշխատել է Հացիկի մշակույթի տանը որպես գեղարվեստական մասի ղեկավար, 1997-2001թթ՝ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբում որպես քամանչահար, 2001-04թթ՝ Գյումրու «Գոհար» քառաձայն երգչախմբում որպես երգիչ։ 2005թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես քամանչահար։ 2012թ-ից համատեղության կարգով աշխատում է Փարաքարի Հ.Էդգարյանի անվան երաժշտական դպրոցում որպես քամանչայի դասատու միաժամանակ ղեկավարում է ժողովրդական գործիքների նվագախումբը: 2012թ-ից աշխատում է նաև Էջմիածնի Ս.Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում որպես քամանչայի դասատու և ղեկավարում է ժողովրդական գործիքների նվագախումբը։

Spread the love