Հրաչիկ Նազարյան

Երաժշտական ղեկավար

Ծնվել է  1952թ. մարտի 27-ին, Երևանում։ 1959-67թթ սովորել է Երևանի Վ.Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցում, 1967-72թթ՝ Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարանում։ 1967-72թթ աշխատել է Երևանի պետական փողային նվագախմբում որպես երաժիշտ։ 1972-77թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Որպես երաժիշտ 1972-84թթ աշխատել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական սիմֆոնիկ նվագախմբում, 1979-84թթ՝ Ժողովրդական գործիքների պետական նվագախմբում։ 1980թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում (2014թ-ից` պրոֆեսոր)։ 1981-84թթ եղել է «Տկզար» անսամբլի համահիմնադիրը և դիրիժորը։ 1983թ-ից աշխատում է Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում նախ որպես երաժիշտ, հետագայում՝ անսամբլի ղեկավար։ Հեղինակել է ութ ձեռնարկ։ Համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Չինաստան, Լիբանան, Սիրիա, Հունաստան, ԱՄԷ, Իրաք և այլն։ 2015թ. դարձել է Ֆրանսիայում գործող «Արարատ գիտութեանց միջազգային ակադեմիա» հայկական ընկերության անդամ։ 2012թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։

Spread the love