Հայկ Շահնազարյան

Հնչյունային օպերատոր

Ծնվել է 1990թ. մայիսի 21-ին, Երևանում: 2005թ. ավարտել է Երևանի Սախարովի անվան թիվ 69 միջնակարգ դպրոցը: 1997-2004թթ զուգահեռ սովորել է Ա.Տիգրանյանի անվան թիվ 3 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 2008թ. ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բարձրագույն դպրոցը, 2013թ.՝ նույն համալսարանի ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետը: Ուսումն ավարտելուց հետո զբաղվել է էլեկտրոնային երաժշտության տարբեր ժանրերով՝ թողարկելով իր իսկ ստեղծագործությունները «Հայկ Ֆյոն» (Hayk Föhn) կեղծանվամբ: Ստեղծագործությունները թողարկվել են այնպիսի լեյբլներում ինչպիսիք են` Elastic Dimension Records (USA), SMR Underground (Germany), Neele Records (Germany), Native Wolf Records (Spain), ThreeRecords (United Kingdom), LW Recordings (United Kingdom), Droid9 South America (Mexico), Awen Records (Spain) և այլն: Նրա ստեղծագործությունների մեծ մասն իրենց ուրույն տեղն ունեն աշխարհի առաջատար էլեկտրոնային երաժշտության շարքերում: Հանդես է գալիս նաև որպես դիջեյ, ելույթներ ունենում երևանյան տարբեր ակումբներում: Ibiza Club News Radio-ի (ICN) «The Basement»-ում, որտեղ ունի իր ռադիո-նախագիծը (AMYP)-At My Peak, հանդես է գալիս այնպիսի թեքնո-երաժիշտների հետ, ինչպիսիք են CIRCOLOCO-ն, Ջոն Դիգվիդը, Նիկոլ Մուդաբերը, Մասեո Պլեքսը, Իթս Եվրիթինքը, Ջորիս Վորնը, Ադամ Բեյերը, Քրիս Լիբինգը և այլք: 2023թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնում որպես հնչյունային օպերատոր:

Spread the love