Ծնվել է 1998թ. դեկտեմբերի 23ին, ՀՀ Էջմիածին քաղաքում: 2006-16թթ սովորել է Էջմիածնի Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2-րդ դպրոցում, 2010-18թթ՝ «Էջմիածին» պարարվեստի կենտրոնում։ Ավարտելուց անմիջապես հետո անցել է աշխատանքի նույն կենտրոնում որպես փորձավար-պարուսույց, որտեղ աշխատում է մինչ օրս: 2017-21թթ աշխատել է «Արծիվներ» պարային համույթում, որը հետագայում վերանվանվել է «Օրդակյան» պարի դպրոց: 2021-23թթ սովորել է Երևանի պարարվետի պետական քոլեջում, ստացել է մանկավարժ-պարուսույց որակավորում: 2024թ․ Էջմիածնում հիմնադրել է «Մեծ Հայք» պարային համույթը: 2024թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ։