Ծնվել է 1997թ. նոյեմբերի 24-ին, Երևանում: 2004-12թթ սովորել է Երևանի Վազգեն Առաջինի անվան թիվ 168 միջնակարգ դպրոցում, 2009-12թթ՝ Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցում: 2012թ. ընդունվել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական ուսումնարանի ժողովրդական երգեցողության բաժին: 2012թ-ից զուգահեռ հաճախել է «Նուբար» հայ ավանդական երգ ու պարի համույթ: 2013թ. մասնակցել է «Լավագույն ձայն» մրցույթ-փառատոնին և զբաղեցրել առաջին տեղը: 2015թ. մասնակցել է Գյումրու «Վերածնունդ» փառատոնին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը` ստանալով պատվոգիր: 2016թ. ավարտել է ուսումնարանը, աշխատել տարբեր համույթներում: 2019թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Գուսան» պետական անսամբլում որպես մեներգչուհի: