Հասմիկ Հարությունյան

Մենապարուհի

Ծնվել է 1991թ. սեպտեմբերի 19-ին, Երևանում: Սովորել է Երևանի Գայի անվան թիվ 129 միջնակարգ դպրոցում: 2008թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը՝ որպես անսամբլի արտիստ: 2008թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես պարախմբի արտիստ, ապա՝ մենապարուհի: Մենապարերով հանդես է եկել Թ.Ալթունյանի կողմից մշակված ժողովրդական երգ-պար «Յաման յար», «Քամանչա» և Ա.Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործություններում: Համերգային հյուրախաղերով ներկայացել է Եգիպտոսում, Իրանում, Վրաստանում, Իտալիայում: 2009թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2023թ.՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի:

Spread the love