Հասմիկ Ղամբարյան

Երգչախմբի արտիստ

Ծնվել է 1989թ. հունիսի 21-ին, ՀՀ Չարենցավան քաղաքում: Ավարտել է Չարենցավանի թիվ 1 դպրոցը: Սովորել է նաև Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցի վոկալ բաժնում, որի ընթացքում մասնակցել է Հայաստանի առաջին հանրապետական մրցույթ-փառատոնին և արժանացել 2-րդ մրցանակին: 2007թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալ բաժին: 2010թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես երգչախմբի արտիստ: 2011թ. ավարտել է բակալավրը, 2013թ.՝ մագիստրատուրան և ընդունվել ասպիրանտուրա: Մագիստրատուրայում ուսումնառության ժամանակահատվածում հանդես է եկել մենահամերգով՝ «Նարեկացի» մշակութային կենտրոնում: Հյուրախաղերով հանդես է եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ Իտալիա, Թուրքիա, Եգիպտոս, Ուկրաինա, Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն, Իրան:

Spread the love