Ծնվել է 2007թ․ սեպտեմբերի 28-ին, Երևանում։
- 2013թ-ին ընդունվել է Ն.Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց:
- 2021-25թթ կրթությունը շարունակել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի հայկական ժողովրդական պարի բաժնում:
- 2017թ-ից պարում է «Սարդարապատ» անսամբլում:
- 2023թ. դասավանդել է անսամբլին կից ստուդիայում:
- 2025թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ և մենապարող։
«Սարդարապատ» անսամբլի կազմում մեկնել է համերգային շրջագայության Ֆրանսիա, Արաբական Միացյալ Էմիրություններ: 2023թ-ին մասնակցել է Գյումրիում կայացած համահայկական 8-րդ խաղերի բացմանը: Մասնակցել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի հիմնադրման 100-ամյակին, Ա.Խաչատրյանի 120-ամյակին, ակտիվ մասնակցություն է ցուցաբերել անսամբլի ամենամյա համերգներին: 2025թ․ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հետ հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայի Փարիզ և Մարսել քաղաքներում, մասնակցել ԺԱՖ-ի (Ֆրանսիայի Հայ երիտասարդական միություն) 80-ամյակին։
- 2024թ-ից պարում է Ա.Խաչատրյանի «Սպարտակ» բալետում:
- 2023թ․ մասնակցել է «Wapa World» միջազգային մրցույթին և արժանացել է Գրան Պրի մրցանակի:
- 2024թ․ Մինսկում մասնակցել է «Wapa World Unesco» 1-ին միջազգային փառատոնին, զբաղեցրել 1-ին տեղը:
- 2025թ. մասնակցել է Ֆրանսիայում կայացած «Vive la France Contest» 3-րդ միջազգային մրցույթին՝ ստանալով Գրան Պրի մրցանակ: