Հակոբ Մարգարյան

Փորձավար

Ծնվել է 1965թ. օգոստոսի 18-ին, ՀՀ Սյունիքի մարզի Սառնակունք գոուղում: 1983թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական բաժինը: 1984-86թթ ծառայել է Խորհրդային բանակում: 1983թ-ից աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության բալետային խմբում որպես մենապարող: 1987թ-ից որպես մենակատար, 1995-ից որպես փորձավար-պարուսույց աշխատել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում: Հանդես է եկել հետևյալ մենապարերով՝ ժողովրդական «Հրեական հարսանյաց շքերթ» (հրեական պար), «Կլեուշարի», «Հոպակ», Լ.Վենեցիանոյի «Առլեկինադա» (իտալական պար), Գ.Հախինյանի «Լոռեցի Սաքոն» (Սատանա), Ռոսինիի «Տարանտելլա» (իտալական պար), Ա.Խաչատրյանի «Վալս», «Սուսերով պար», «Լեզգինկա», «Լեռնեցիներ», «Շալախո», Ա․Պետրովի «Ռուսական հավաքույթ», Խ.Ներսիսյանի «Խաղ-պար», Ասաֆևի «Բախչիսարայի շատրվան» և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Հնդկաստանում, Շրի Լանկայում, Մալդիվյան Կղզիներում, Իտալիայում, Ուկրաինայում, Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իրանում, Ֆրանսիայում, Չինաստանում, Անգլիայում, ԱՄԷ-ում: Որպես գեղարվեստական ղեկավար և պարուսույց 2007-08թթ աշխատել է Հալեպի «Սարդարապատ» պարախմբում, 2011-13թթ՝ Թեհրանի «Արարատ» միության «Արարատ» պարի խմբում, 2014-15թթ՝ Նոր Ջուղայի «Կռունկ» համույթում: 2021-23թթ շարունակել է փորձավարի աշխատանքը Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում։ 2023թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես փորձավար: 2005թ. արժանացել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրի, 2012թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

Spread the love