Գուրգեն Հայրապետյան

Երաժիշտ-դուդուկահար

Ծնվել է 1976թ. սեպտեմբերի 3-ին, Երևանում։ 1993թ. ավարտել է Երևանի Վ.Տերյանի  անվան թիվ 60 միջնակարգ դպրոցը։ 1986-93թթ սովորել է Հայաստանի լուսավորության նախարարության գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնի հայկական հնագույն նվագարանների երաժշտական դպրոցում, 1993-98թթ՝ Երևանի թեթև արդյունաբերության տեխնիկումում։ 1994-96թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 1998-99թթ աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում։ 2000թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող «Ակունք» ազգագրական համույթում որպես երաժիշտ:

Spread the love