Գոռ Մկրտչյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1988թ. հուլիսի 2-ին, Երևանում: 1994-2001թթ սովորել է «Տարոն» գեղագիտական կենտրոնում: 2001-06թթ պարել է «Տարոն» գեղագիտական կենտրոնի անսամբլում: 1995-2003թթ սովորել է Երևանի թիվ 162 միջնակարգ դպրոցում, 2003-05թթ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանում: 2006-08թթ ծառայել է ՀՀ ՊՆ «Սարդարապատ» համույթում որպես պարող: 2012թ. ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրո էկոնոմիկայի և կառավարման բաժինը: 2008թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: Հյուրախաղերով հանդես է եկել Սիրիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Եգիպտոսում, Թայլանդում, Քուվեյթում, Վրաստանում և Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես նաև ՀՀ քաղաքներում և գյուղերում: 2013թ. հիմնել է «Ռեալ Դանս» պարային ստուդիան, որը ղեկավարում է:

Spread the love