Գոհար Բալյան

Երաժիշտ-քանոնահար

Ծնվել է 1990թ. հունվարի 10-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Ա.Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի երգի և քանոնի բաժինները: 2007թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանին և անցել եզրափակիչ փուլ: Նախագծի շրջանակներում ելույթներ է ունեցել Հայաստանում և ԱՄՆ-ում: 2008թ. որպես Ա.Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի լավագույն շրջանավարտ ներկայացրել է քանոն նվագարանը Լոնդոնում: 2010թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես քանոնահար: 2011թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի քանոնի բաժինը, 2022թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղագիտական ֆակուլտետի երաժշտական կրթության բաժինը, ստացել է մագիստրոսի աստիճան: 2022թ-ից համատեղության կարգով աշխատում է նաև Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, միաժամանակ` Ա.Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցում որպես ժողովրդական երգի դասատու:

Spread the love