Գևորգ Գասպարյան

Երաժիշտ-ակորդեոնահար

Ծնվել է 1962թ. հուլիսի 8-ին, Երևանում: 1979թ․ ավարտել է միջնակարգ դպրոցը: 1981-85թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում: Ստացել է դիրիժորի և փողային, էստրադային ղեկավարի մասնագիտություն: 1985-86թթ ծառայել է խորհրդային բանակում: 1987-90թթ ղեկավարել է Հայաստանի ազգային ռադիոյի «Հայասա» համույթ: 1990թ. ընդունվել է աշխատանքի Հայաստանի պարի պետական անսամբլ որպես ակորդեոնահար, որտեղ աշխատել մինչև 1997թ-ը: 2000-08թթ աշխատել է «Կադանս» կվինտետում: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Հարավային Կորեայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Հունաստանում, Կիպրոսում, Դուբայում, Հրոդանանում, Քաթարում, Եգիպտոսում, Իրանում, Թուրքիայում, Ռուսաստանում և այլուր: 2022թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլ որպես ակորդեոնահար:

Spread the love