Էվելինա Բերյան

Կոնցերտմայստեր

Ծնվել է 1983թ. ապրիլի 30-ին, Թբիլիսիում: Իշխան Բերյան տոհմի ներկայացուցիչն է: 1989թ. հաճախել է երաժշտական տասնամյա դպրոց: 1992թ. ընտանիքով տեղափոխվել է Երևան: Ուսումը շարունակել է թիվ 77 միջնակարգ դպրոցում: Երաժշտական կրթությունը շարունակել է Երևանի Կ.Սարաջևի անվան երաժշտական դպրոցում, որտեղ մասնակցել է բազմաթիվ համերգների և մրցույթների: 1998թ. ընդունվել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարան, սովորել է պրոֆեսոր Գուրգենովի դասարանում: 2002թ-ից ուսումը շարունակել է МНЭПУ ռուսական համալսարանի լրագրողական ֆակուլտետում: Նույն թվականին ընդունվել է աշխատանքի Երևանի պարարվեստի պետական քոլեջ որպես կոնցերտմայստեր: 2008թ. մեկնել է Մոսկվա, որտեղ 6 ամիս աշխատել է Օպերային թատրոնի վոկալ ստուդիայում որպես կոնցերտմայստեր: 2010թ. վերադարձել է Երևան և վերականգնվել աշխատանքի Երևանի պարարվեստի պետական քոլեջում: 2018թ-ից աշխատում է նաև Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես կոնցերտմայստեր: 2022թ. նշանակվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում նաև որպես գրադարանավար:

Spread the love