
Ծնվել է 1999 թ.հուլիսի 16-ին, Տավուշի մարզի Նորաշեն գյուղում։
- 2014-20թթ սովորել է Առնո Բաբաջանյանի անվան պետականերաժշտամանկավարժական քոլեջում։
- 2020-24թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայիդուդուկի բաժնում։
- 2018-20թթ ծառայել է Արցախի զինված ուժերում։
- 2020թ-ից նվագել է «Կայթ» նվագախմբում։
- 2022թ-ից նվագել է Նորայր Քարտաշյան և «Մենուա» խմբում։
- 2025թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնիՀայաստանի «Արմատ» պետական անսամբլում որպես դուդուկահար
2021թ. «Կայթ» նվագախմբի հետ համերգներով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում:2022թ. նույն նվագախմբի հետ մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ ևմասնակցել է Shatjah Heritage Days մշակութային փառատոնին։ 2023 և 2024 թթ «Կարին» ազգագրական երգի և պարի խմբի հետ համերգներով ելույթ է ունեցել ՌումինիայիԳեռլա և Բուխարեստ քաղաքներում:
2024թ. նույն խմբի հետ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության Մոսկվա, ՍանկտՊետերբուրգ,Դոնի Ռոստով և Սամարա քաղաքներում, իսկ 2025թ-ին՝ Բելգիայում։ 2024 թ. Նորայր Քարտաշյան և «Մենուա» խմբի հետ մենահամերգով հանդես է եկել Շվեդիայի Գոթեբորգ համերգասրահում։