Էմին Ալեքսանյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2004թ․ մարտի 25-ին, Երևանում։ 2010-19թթ սովորել է Փարաքար համայնքի հիմնական դպրոցում։ Զուգահեռ հաճախել է նույն համայնքում գործող «Այվազյան» պարային կենտրոն, մասնակցել է միջոցառումների` արժանանալով պատվոգրերի ու մեդալների։ 2020-22թթ հաճախել է «Կռունկ» անսամբլ, որտեղ հանդես է եկել մի շարք պարային բեմադրություններում: 2019-22թթ սովորել է Երևանի պարավեստի պետական քոլեջի հայկական ժողովրդական պարի բաժնում։ Ուսման տարիներին ակտիվորեն մասնակցել է քոլեջի կողմից կազմակերպած, ինչպես նաև տարբեր այլ միջոցառումների։ 2021-22թթ աշխատել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում որպես պարող։ 2022-24թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2024թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժին։ Նույն թվականից ընդգրկված է Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայում որպես պարուսույց։ 2024թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ։

Spread the love