Էլեն Միրզոյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2004թ. նոյեմբերի 19-ին, Երևանում։ 2010-19թթ սովորել է Երևանի Հ.Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոցում։ 2008-15թթ հաճախել է «Կռունկ» պարի անսամբլ, 2016-22թթ՝ Հ.Շամամյանի անվան «Բարեկամություն» պարային համույթ։ Մասնակցել է մի շարք փառատոների Հայաստանում և արտերկրում՝ Հունաստանում, Իսպանիայում։ 2019-22թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարերի բաժնում։ 2022թ. ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավագիտության բաժին։ 2023թ-ից որպես պարուհի հաճախում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլ։

Spread the love