
Ծնվել է 2004թ. ապրիլի 11-ին, Երևանում:
- 2010-2019թթ սովորել է Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցում:
- 2019-2022թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի հայկականժողովրդական պարի բաժնում, ստանալով ժողովրդական պարային համույթի դերասանի որակավորում:
- 2024թ-ին ընդունվել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարային մանկավարժություն բաժին:
- 2014-2021թթ. պարել է «Վալենս» պարային համույթում:
- 2021թ. զինծառայությունն անցկացրել է ՀՀ ՊՆ երգի-պարի «Սարդարապատ»պարային համույթում: Ընթացքում պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ»կրծքանշանով և ստացել կրտսեր սերժանտի կոչում:
- 2024թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ:
«Վալենս» պարային համույթի կազմում մասնակցել է բազմաթիվ մրցույթների, արժանացել է մրցանակների և պատվոգրերի: Խմբի հետ մեկնել է համերգային շրջագայության Վրաստան և Բուլղարիա: