Դիանա Աղաբեկյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2002թ. օգոստոսի 7-ին, Երևանում: 2008թ. ընդունվել է Երևանի Գ.Նարեկացու անվան թիվ 137 միջնակարգ դպրոց, միարժամանակ հաճախել է «Հայասա» պարային համույթ: 2013թ-ից ուսումը շարունակել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի բալետի բաժնում: Մասնակցել է քոլեջի դասական մենապարերի մրցույթին: 2020թ. ավարտել է ուսումը  բալետի դերասանուհու որակավորմամբ: 2021թ. հրավիրվել է «Էլ-Մար» կինոստուդիա որպես դերասանուհի: Մասնակցել է ներկայացումներին, շրջագայել է Հայաստանի մարզերով: Մասնակցելով «Ախպերս ու ես» ներկայացմանը՝ արժանացել է «Սայաթ-Նովա» մեդալին: 2021թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: 2022թ. մասնակցել է «Դուբայ Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսին: Նույն թվականին հանդես է եկել Ֆրանսիայում կայացած «Բարեկամություն» անսամբլի հիմնադրման և ստեղծագործական գործունեության 35-ամյակին նվիրված հոբելյանական տարվա ամփոփիչ երկու գալա-համերգներին:

Spread the love