
Ծնվել է 1979թ. նոյեմբերի 22-ին, ՀՀ Ալավերդի քաղաքում: 1986-96թթ սովորել է Երևանի թիվ 179 միջնակարգ դպրոցում, 1989-94թթ՝ Երևանի Ա.Աճեմյանի անվան, 1994-96թթ՝ Ա.Սպեդիարյանի անվան երաժշտական դպրոցներում։ 1996թ. մասնակցել է հանրապետական մրցույթի և ճանաչվել հաղթող։ 2001թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1996-2000թթ աշխատել է «Սեբաստիա» պարի անսամբլում, որի կազմով մեկնել է համերգային հյուրախաղերի Ֆրանսիա, Գերմանիա, Անդորրա, Իրան։ 2001-03թթ ծառայել է ԼՂ ՊԲ գլխավոր շտաբի նվագախմբում։ 2003թ-ից համագործակցում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ: 2004թ. համագործակցել է Ստամբուլի հայ համայնքի «Եսայան» միության «Մարալ» երգի-պարի անսամբլի հետ։ 2008թ-ից եղել է Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի թառահարը։ 2023թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնում որպես երաժիշտ։