Ավագ Մարգարյան

Երաժիշտ-սրնգահար

Ծնվել է 1984թ. հունվարի 1-ին, Երևանում: 1990-2000թթ սովորել է Երևանի Հ.Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցում: Զուգահեռ սովորել է Տ.Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցում, որն ավարտել է 2000թ․: 2001-06թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների բաժնում /բլուլ, շվի/: 2008թ-ից նվագում է «Գյուրջիև» խմբում, որի հետ ձայնագրել է 3 ձայնասկավառակ աշխարհահռչակ ECM records-ի կողմից թողարկված: Խմբի կազմում համերգներով ելույթ է ունեցել հետևյալ երկրներում՝ Գերմանիա, Ֆրանսիա, Հոլանդիա, ԱՄՆ, Պորտուգալիա, Իտալիա, Բրազիլիա, Արգենտինա: 2014թ-ից աշխատում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում որպես բլուլի դասատու: 2009թ-ից նվագում է Խաչիկ Սահակյանի կողմից հիմնած «Reprise» խմբում, 2005թ-ից` «Art Voices» խմբում, որի հետ 2009թ․ Ռումինիայում կայացած ջազ փառատոնի ժամանակ արժանացել է Գրան Պրի մրցանակի: Նվագում է նաև հետևյալ խմբերում. 2015թ-ից` Արտո Թունջբոյաջյանի հիմնած «Armenian Navy Band»-ում, 2022թ-ից` Վահագն Հայրապետյանի հիմնած «Կատուներ» խմբում, 2023թ-ից` Վահագն Հայրապետյան և Armenian colors քառյակում, 2023թ-ից` Եսայի Կարապետյան հնգյակում, որի կազմում հանդես է եկել բազմաթիվ համերգներով՝ Ronnie Scott’s (Լոնդոն), New Morning Jazz club (Փարիզ), Jazzahead (Բրեմեն), Jazz in Marciac (Ֆրանսիա), EJN conference (Մարսել): 2024թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթում որպես երաժիշտ։

Spread the love