Ավագ Համբարձումյան

Մենապարող

Ծնվել է 1998թ. հոկտեմբերի 5-ին, ՀՀ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում: 2005-08թթ սովորել է ՀՀ Աբովյան քաղաքի 10-րդ դպրոցում, 2008-13թթ՝ ՀՀ Կոտայք գյուղի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցում: 2013թ. ընդունվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարեր բաժին: Որպես մենակատար պարել է «Բայադեռկա» բալետի հնդկական պարը, հունգարական ժողովրդական պար «Չարդաշ», «Պայքար սիրո համար»: Ուսումն ավարտել է 2016թ.՝ ստանալով անսամբլի դերասան որակավորում: 2017-19թթ անցել է զինվորական ծառայության ՀՀ զինված ուժերում: 2019թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ և մենապարող: Հանդես է եկել հետևյալ պարային բեմադրություններում՝ «Պայքար», «Թամզարա», Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետից` «Կարեն և Նունե» և այլն: 2022թ. անսամբլի կազմով մեկնել է Դուբայ, մասնակցել «Դուբայ Էքսպո-2020»-ին՝ ներկայացնելով հայկական մշակույթը: Աբովյան քաղաքում հիմնադրել է «Համբարձումյան» պարի դպրոցը, որի համար 2023թ․ արժանացել է ՀՀ կառավարության «Մեր ժամանակների հերոսը» պետական մրցանակին։ 2023թ. արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրի:

Spread the love