Աշոտ Վարդանյան

Կոնցերտմայստեր

Ծնվել է 1963թ. հոկտեմբերի 28-ին, ՀՀ Մարտունու շրջանի Վարդերի գյուղում: Նույն թվականին տեղափոխվել է Երևան: 1971-79թթ սովորել է Երևանի Մ.Մխոյանի անվան թիվ 68 միջնակարգ դպրոցում: 1979թ. ընդունվել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ժողովրդական գործիքների բաժին որպես քամանչահար: Նույն թվականին անցել է աշխատանքի թիվ 7 մշակույթի տան ժողովրդական գործիքների նվագախմբում որպես քամանչահար և կոնցերտմայստեր: Աշխատել է նաև ժողովրդական գործիքների պետական նվագախմբում: 1988-93թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոսերվատորիայի ժողովրդական գործիքների քամանչայի դասարանում և զուգահեռ` ժողովրդական երգեցողության բաժնում: 1992-94թթ աշխատել է Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլում: 1994-97թթ սովորել է Վազգեն Սարգսյանի անվան զինվորական ակադեմիայում: 2005թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Գուսան» պետական անսամբլում որպես երաժիշտ-կոնցերտմայստեր: 2012-18թթ դասավանդել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:

Spread the love