Արտյոմ Ղարիբյան

Մենապարող

Ծնվել է 1995թ. հոկտեմբերի 17-ին, Երևանում: 2001-10թթ սովորել է Երևանի Տիմոշենկոյի անվան թիվ 39 դպրոցում: 2010թ. ընդունվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական բաժին: 2009թ. հյուրախաղերով եղել է Բեյրութում, 2013թ.՝ Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով, Կրասնոդար և Արմավիր քաղաքներում: 2013թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական քոլեջը և անցել ծառայության ՀՀ զինված ուժերում: 2015թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ և մենապարող: Հանդես է եկել հետևյալ պարային բեմադրություններում՝ Ա.Խաչատրյանի «Լեռնեցիներ», «Լեզգինկա», «Վալս», Ա.Տերտերյանի «Եռաբլուր», Թ.Ալթունյանի «Թամզարա» (ժողովրդական մշակում), «Հրեական հարսանյաց շքերթ» (հրեական ժողովրդական պար), Ռոսինիի «Տարանտելլա» (իտալական պար), Լ.Վենեցիանոյի «Առլեկինադա» (իտալական պար), Լ.Ճգնավորյանի «Վերջին կենտավրոսի մահը», Ս.Գալստյանի «Պայքար», Օ.Առնալդայի «Կյանք», մեկակտանի խորեոգրաֆիկ ներկայացումներում՝ «Պոլովեցյան պարեր» (մենապար), Գ.Հախինյանի «Լոռեցի Սաքոն» (Սատանա, մենապար), Ա.Բորոդինի «Իշխան Իգոր», Ա.Բաբաջանյանի «Հերոսական բալլադ», Ռ.Դավթյանի, Գ.Եղիազարյանի, Է.Բաղդասարյանի «Մարո», Ա.Խաչատրյանի «Շամիրամի տեսիլքը», Կոմիտասի, Ա.Հովհաննեսի, Յ.Բախի «Արշիլ Գորկի»: 2016թ. «Անբերդ» պարային համույթի հետ մեկնել Լատվիա, մասնակցել «Սուդմալինաս» փառատոնին, որտեղ հանդես է եկել որպես մենապարող` զբաղեցնելով 2-րդ տեղը: 2016թ. հյուրախաղերով մեկնել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաք: 2017թ. «Բարեկամություն» անսամբլի հետ հյուրախաղերով եղել է Բեյրութում և Չինաստանի Դոնղուան քաղաքում, իսկ 2019թ.՝ Թեհրանում: Նույն թվականին մեկ ամսով Չինաստանում աշխատել է որպես հրավիրյալ բալետմայստեր և Պեկինում մասնակցել է «Ասիական քաղաքակրթության ֆորում» գալա-համերգին, իսկ 2022թ.՝ «Դուբայ Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսին: 2022թ. Ֆրանսիայում մասնակցել է «Բարեկամություն» անսամբլի հիմնադրման և ստեղծագործական գործունեության 35-ամյակին նվիրված հոբելյանական տարվա ամփոփիչ երկու գալա-համերգներին: 2019թ. արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրի, 2023թ.՝ ոսկե մեդալի:

Spread the love