Արթուր Զաքարյան

Գլխավոր բալետմայստերի օգնական

Ծնվել է 1984թ. հուլիսի 19-ին, Երևանում: 2000թ. ավարտել է Երևանի Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցը: 1995թ. ընդունվել է Հայաստանի պարի պետական անսամբլին կից ստուդիան, որպես պարող, որն ավարտել է 2000թ-ին: 1997թ. անսամբլի հետ միասին մեկնել է հյուրախաղերի Բեյրութ, որտեղ մենապարել է պարուսույց Գագիկ Կարապետյանի կողմից բեմադրած «Հովիվներ» և «Զարթոնք», ինչպես նաև Վանուշ Խանամիրյանի բեմադրած «Բերդ» պարային համարներում: 2000թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: 2002-04թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: Մոսկվայի Կրեմլի դահլիճում 2008թ. Պարի պետական անսամբլի հիմնադրման 50-ամյակին նվիրված համերգին անսամբլի կազմում հանդես է եկել մենապարերով: Համերգային հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ եվրոպական երկրներում` Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա, ասիական երկրներում` Թայլանդ, ԱՄԷ, Քաթար, Քուվեյթ, Սիրիա, Սաուդյան Արաբիա և այլն: 2024թ․ նշանակվել է Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստերի օգնական։ 2011թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2024թ․՝ Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի-Երևան 2800» հուշամեդալի:

Spread the love