Արթուր Հարությունյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1997թ. հունիսի 13-ին, Երևանում: 2003թ-ից սովորել է Երևանի թիվ 199 միջնակարգ դպրոցում, 2011թ. տեղափոխվել է Երևանի Ս.Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոց, որն ավարտել է 2014թ-ին և ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի բաժին: Բուհն ավարտել է 2018թ-ին: 2015թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում որպես բալետի արտիստ: 2018-20թթ ծառայել է ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթում որպես պարող: 2020թ-ից աշխատում է Երևանի Ս.Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոցում: 2020-22թթ ստացել է մագիստրոսական կրթություն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի բաժնում: 2022թ. հիմնադրել է «Հայկյաններ» պարային համույթը, որի ղեկավարն է: Նույն թվականից աշատում է նաև Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ և ԵԹԿՊԻ-ի խորեոգրաֆիայի ամբիոնում որպես հայկական պարի դասախոս:

Spread the love