Արշալույս Թադևոսյան

Երաժիշտ-դուդուկահար

Ծնվել է 1990թ. օգոստոսի 7-ին, Գյումրիում: 2001-07թթ սովորել է տեղի «Գոհար» երաժշտական դպրոցի շվիի և դուդուկի դասարանում, 2007-11թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ազգային նվագարանների բաժնի դուդուկի դասարանում: 2011-13թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2013-15թթ սովորել է ԵՊԿ մագիստրատուրայում: 2013թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես դուդուկահար: 2020թ-ից աշխատում է նաև «Բոինգ Օրկեստրա» երաժշտական խմբում: 2020թ-ից համագործակցում է «Ջինջ բենդ» խմբի հետ: 2003-07թթ հանդիսացել է «Նոր անուններ» բարեգործական ծրագրի անդամ: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների: 2005թ. արժանացել է պատվոգրի՝ Ռուսաստանի Հայերի միության կողմից կազմակերպված «Շիրակի մարզի տաղանդավոր երեխաներ» փառատոնին: 2005թ. «Ազգային նվագարանների և ժողովրդական երգի» անհատ կատարողների հանրապետական մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակին: 2007թ. Կոմիտասի 140-ամյակին նվիրված հանրապետական փառատոնին պարգևատրվել է դիպլոմով, իսկ Ա.Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական 2-րդ մրցույթին արժանացել դափնեկրի կոչման: 2011թ. Գյումրիում կազմակերպված միջազգային փառատոնին արժանացել է 1-ին մրցանակի: 2014թ. «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնին արժանացել է Գրան Պրի մրցանակի: Հյուրախաղերով հանդես է եկել Իտալիայում՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Կանադայում կայացած միջազգային փառատոնին ներկայացրել է Հայաստանը, Դանիայում, Հոլանդիայում, Բուլղարիայում, Չեխիայում, Իրանում, Թուրքիայում,  Ռուսաստանում, Վրաստանում: Հրավեր է ստացել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին կատարելու Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան:

Spread the love