Արշակ Հովհաննիսյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1990թ. հուլիսի 22-ին, Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի Գ.Զոհրապի անվան թիվ 43 միջնակարգ դպրոցը: 2001-09թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի դասական պարի բաժնում: 2009-12թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես բալետի արտիստ: Թատրոնում պարել է Ա.Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ», Ա.Ադանի «Ժիզել», Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետներում, Ա.Տիգրանյանի «Անուշ» և Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» օպերաներում: ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է շնորհակալագրի` Յուրի Գրիգորովիչի բեմադրած «Սպարտակ» բալետում դերապարի կատարման համար: Հանդես է եկել մենապարերով «Թամզարա» և «Զուռնի տրնգի» ստեղծագործություններում: 2018թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես պարախմբի արտիստ: Անսամբլի կազմում մեկնել է համերգային հյուրախաղերի Սիրիա, Եգիպտոս, Թուրքիա, Վրաստան, Ռուսաստան: Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրի:

Spread the love