Արսեն Միրզոյան

Երաժիշտ-թառահար

Ծնվել է 1988թ. մայիսի 19-ին, Երևանում։ Երաժշտական կրթությունն ստացել է Ազգային նվագարանների յոթնամյա երաժշտական դպրոցում։ 2010թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Հովհաննես Դարբինյանի դասարանը, և ստացել մագիստրոսի աստիճան։ 2013թ-ից դասավանդում է կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների ամբիոնում, 2007թ-ից՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ 2016-19թթ աշխատել է Երևանի Հ.Դանիելյանի անվան երաժշտական դպրոցում որպես թառի դասատու և ժողովրդական նվագարանների անսամբլի ղեկավար։ 1996թ-ից մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոների։ 2009թ. Երևանում անցկացված Ազգային նվագարանների և մեներգեցողության 3-րդ հանրապետական մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին մրցանակի։ 2010թ. երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երկրորդ մրցույթ-փառատոնին արժանացել է Գրան Պրի մրցանակին։ Համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում և Հայաստանի տարբեր մարզերում։ 2005թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի Ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես թառահար-մենակատար։

Spread the love