Արսեն Գալստյան

Երգչախմբի արտիստ

Ծնվել է 1979թ. մարտի 1-ին, ՀՀ Էջմիածին քաղաքում: 1996թ. ավարտել է Էջմիածնի թիվ 6 միջնակարգ դպրոցը: 1998-2001թթ սովորել է Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ժողովրդական երգեցողության բաժնում: 2003թ. մասնակցել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի հայտարարած մրցույթին և նույն թվականից անցել աշխատանքի անսամբլում որպես երգչախմբի արտիստ: Անսամբլի հետ հյուրախաղերով հանդես է եկել Սիրիայում, Եգիպտոսում, Թուրքիայում և այլ երկրներում:

Spread the love