Արինա Մանուկյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2005թ. հոկտեմբերի 11-ին, Երևանում: 2011-20թթ սովորել է Երևանի Հ.Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցում: 2011-13թթ պարել է «Նանեներ» պարային ստուդիայում և ունեցել է մի քանի մենապարեր: 2013-21թթ պարել է «Բարեկամություն» անսամբլին կից ստուդիայում, որն ավարտել է 2020թ-ին: Նույն թվականին ընդունվել է Երևանի հենակետային բժշական քոլեջի «Քույրական գործ» բաժին: 2019թ. Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համերգին պարել է «Լոռեցի Սաքո» բեմադրության մեջ, իսկ «Մարո» խորեոգրաֆիկ ներկայացմանը ներկայացրել Մարոյի կերպարը: Նույն թվականին «Մարո» ներկայացումը կատարել է նաև Ստեփանակերտում: 2021թ. մասնակցել է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված համերգին: 2022թ. անցել է փորձաշրջան Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում: Նույն թվականին անսամբլի հետ հյուրխաղերով մեկնել է Ֆրանսիայի Փարիզ և Մարսել քաղաքներ: 2023թ-ից աշխատում է անսամբլում որպես պարախմբի արտիստ:

Spread the love