Արամ Հարությունյան

Երաժիշտ-թառահար

Ծնվել է 1963թ. ապրիլի 19-ին, ՀՀ Արարատի մարզի Ազատավան գյուղում։ 1980թ. ավարտել է Ազատավանի միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումի ժողովրդական գործիքների բաժին։ 1981-83թթ ծառայել է խորհրդային բանակում։ 1986թ. ավարտել է տեխնիկումը։ Աշխատել է ինքնագործ նվագախմբում որպես ղեկավար։ Համերգներով հանդես է եկել ՀՀ Արարատի մարզի գյուղերում և շրջկենտրոններում։ 2005թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես թառահար։

Spread the love