Անժելա Բեյբության

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1993թ. սեպտեմբերի 3-ին, Երևանում: Պարել սկսել է 5 տարեկան հասակից, հաճախել է Երևանի պարարվեստի պետական քոլոջի ստուդիա: 2000-07թթ սովորել է Երևանի Վ.Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում: 2007թ. կրթությունը շարունակել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարի բաժնում: Ուսմանը զուգահեռ պարել է Ա.Ղարիբյանի անվան «Կռունկ» պարային համույթում: 2010-15թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա ֆակուլտետում: 2011թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: Հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում և քաղաքներում՝  Ստամբուլ, Քյոլն, Համբուրգ, Բարսելոնա, Վալենսիա, Փարիզ, Մարսել, Լիոն, Հոլանդիա, Թբիլիսի և այլն: 2015թ. սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժություն բաժնի մագիստրատուրայում: 2019թ. արժանացել է Երևանի քաղաքապետարանի պատվոգրի:

Spread the love