Անի Նավասարդյան

Արտիստ

Ծնվել է 1988թ. հունիսի 18-ին, Երևանում: 1995թ. ավարտել է Երևանի թիվ 134 հիմնական դպրոցը: 1998-2008թթ ուսանել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբում: Նույն տարում ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի խմբավարության բաժին: 2008-17թթ որպես խմբավար աշխատել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայում: 2013թ. ստեղծել է «Խազեր» երգչախումբը, որտեղ հանդիսացել է խմբավարը: 2017-18թթ աշխատել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում որպես երաժշտության ուսուցիչ: Նույն թվականներին համատեղել է աշխատանքը «Սեբաստացի խազեր» պատանեկան երգչախմբում: 2017թ. ստեղծել է «Փոքրիկ խազեր» մանկական երգչախումբը, որտեղ աշխատել է մինչև 2021թ. որպես խմբավար: 2018-19թթ աշխատել է Գյումրու Ուսուցչական երգչախմբում, զուգահեռ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և «Բլեյան» կրթական կենտրոնում որպես վոկալի ուսուցիչ: 2018-20թթ համագործակցել է Գյումրու «Խազեր» անսամբլի հետ: 2022-23թթ աշխատել է «Բեյբի հաուս» զարգացման կենտրոնում, միաժամանակ Երևանի Իրական դպրոցում որպես երաժշտության ուսուցչուհի: 2023թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Ակունք» ազգագրական անսամբլում որպես արտիստ:

Spread the love