Անգելինա Քարամյան

Երգչախմբի արտիստ

Ծնվել է 1986թ. հուլիսի 24-ին, Երևանում: 1993-2003թթ սովորել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում, 1992-99թթ՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում, 2003-04թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետում, 2004-09թթ՝ կոնսերվատորիայի երաժշտական արվեստի ակադեմիական երգեցողություն բաժնում, 2009-10թթ՝ մագիստրատուրայում: 2008թ. մասնակցել է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթին և արժանացել դիպլոմի, իսկ 2011թ.՝ Պավել Լիսիցյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթին, կրկին արժանացել դիպլոմի: 2008-10թթ աշխատել է «Dominatus Vox Orchestra» խմբում որպես երգչուհի: 2011թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես երգչախմբի արտիստ: 2013թ. արժանացել է Հայաստանի երգչախմբային ընկերության պատվոգրի: 2015-16թթ աշխատել է «Գեղարդ» վոկալ անսամբլում: Հյուրախաղերով հանդես է եկել Արաբական Միացյալ Էմիրություններում, Ռուսաստանի Դաշնությունում, Կալինինգրադում, Գերմանիայում, Շվեդիայում, Լեհաստանում, Թուրքիայում, Վրաստանում:

Spread the love