Անահիտ Սարգսյան

Երգչախմբի արտիստ

Ծնվել է 1977թ. սեպտեմբերի 22-ին, Երևանում: 1994թ. ավարտել է Երևանի Դերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը, 2000թ.՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ՏԿՄԲ-ն՝ ստանալով «Համաշխարհային տնտեսագիտություն» մասնագիտությունը: 2004թ. ավարտել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետը՝ ստանալով «համերգային երգչուհի, դասատու» որակավորումը և «դասական երգեցողություն» մասնագիտությունը: 2006թ. ավարտել է կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ «մեներգեցողություն» մասնագիտությամբ: 2002թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես երգչախմբի արտիստ: 2004-05թթ աշխատել է «Ստուդիա-Օրկեստր» երգչախմբում որպես արտիստ: 2005-11թթ համարվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենեչգիչների խմբի փորձնակ: 2008թ. և 2011թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերի, 2013թ.՝ ոսկե մեդալի:

Spread the love