Ալինա Սարգսյան

Երաժիշտ-քանոնահար

Ծնվել է 1973թ. հունվարի 10-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Շ.Ռուսթավելու անվան թիվ 23 միջնակարգ դպրոցը, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի քանոնի դասարանը: 1989-93թթ սովորել է նաև Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանում, 1993-98թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ քանոնահար մասնագիտությամբ: Նրան տրվել է համերգային կատարող, նվագախմբի արտիստ, դասատու որակավորում: 1997թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես երաժիշտ-քանոնահար: Համերգային հյուրախաղերով հանդես է եկել Իտալիայում, Դանիայում, Հոլանդիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Թուրքիայում, Ռուսաստանում, Վրաստանում: 2008թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի:

Spread the love