Սաշա Պողոսյան

Մեներգիչ

Ծնվել է 1953թ. մարտի 5-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում: 1959-66թթ սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափեխվել Երևան և սովորել ավտոճանապարհային տեխնիկումում: Ուսմանը զուգընթաց երգել է երաժշտական ինքնագործ անսամբլներում: 1973թ. մասնակցել է «Գարուն» երգի փառատոնին և արժանացել ոսկե մեդալի: Սովորել է Հենրի Մանգասարյանի մոտ: 1988թ. ինքնուս երաժիշտների փառատոնում զբաղեցրել է առաջին տեղը՝ ստանալով ոսկե մեդալ: Նույն թվականին հրավիրվել է Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախումբ որպես մեներգիչ: Բազմաթիվ անգամներ համերգային հյուրախաղերով եղել է Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպական և Ասիական մի շարք երկրներում: 1998թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես մեներգիչ: Անսամբլի հետ հյուրախաղերով եղել է Թուրքիայում, Սիրիայում, Եգիպտոսում, Իրանում, Չինաստանում, Իրաքում, Ֆիլիպիններում, Սինգապուրում, ֆրանսիայում և այլուր: Երգել է նաև «Արմենիա» դուդուկահարների նվագախմբում: 2002թ. թողարկել է իր առաջին՝ «Խոսե՛ք լեռներ» ձայնասկավառակը: 2002թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2003թ.՝ ոսկե մեդալի, ապա՝ «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի, «Արամ Մանուկյան» հուշամեդալի, 2008թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Spread the love