Շահեն Ավետիսյան

Երաժիշտ-դհոլահար

Ծնվել է 2004թ․ մայիսի 11-ին, Երևանում։ 2010-19թթ սովորել է Երևանի Մ․Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում։ 2011թ-ից զուգահեռ սովորել է Երևանի Ա.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում, որն ավարտել է 2016թ․։ 2017թ․ մասնակցել է Վրաստանում կայացած մրցույթ-փառատոնին և զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։ 2017-22թթ համագործակցել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլի հետ։ 2019թ․ ընդունվել է Երևանի Ռ․Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ժողովրդական գործիքների բաժին (դհոլ)։ 2022-24թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2024թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես երաժիշտ։

Spread the love