Հասմիկ Հարությունյան

Երաժիշտ-սրնգահար

Ծնվել է 1985թ.  փետրվարի 22-ին, Երևանում: 2001թ․ ավարտել է Սոս Հովսեփյանի անվան թիվ 115 դպրոց-վարժարանը, միաժամանակ` Ժողովրդական նվագարանների յոթնամյա երաժշտական դպրոցը: 2001-06թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարաններ ֆակուլտետի սրինգի բաժնում: 2003թ-ից աշխատում է հնագույն երաժշտության «Տաղարան» համույթում որպես մենակատար-սրնգահար: 2005թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես երաժիշտ-սրնգահար: 2006-08թթ համագործակցել է «Օշական» անսամբլի հետ, որի կազմում համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Ֆրանսիայում, Մոնակոյում: Ձայնագրություններից երկու կատարում գրանցված են Հայաստանի ազգային ոսկե ֆոնդում:

Spread the love