Արմեն Տաշչյան

Երգչախմբի արտիստ

Ծնվել է 1999թ. հոկտեմբերի 12-ին, Վրաստանի Հանրապետության Ախալքալակի շրջանի Օլավերդ գյուղում: Մինչև 9-րդ դասարանը սովորել է Օլավերդի միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ուսումը շարունակել է ՀՀ Արմավիրի մարզի Մուսալեռի միջնակարգ դպրոցում, որից հետո տեղափոխվել է Վաղարշապատ և 2018թ․ ավարտել է տեղի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 դպրոցը: Միջնակարգ կրթության հետ զուգահեռ սովորել է Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցում: 2022թ․ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների և համերգների՝ արժանանալով տարբեր պարգևների: Մասնակցել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Երգ-երգոց-նոր ձայներ» նախագծին: 2022-23թթ ծառայել է Վրաստանի Հանրապետության զինված ուժերում: Զորացրվելուց հետո վերադարձել է Հայաստան` երգարվեստում իր գործունեությունը շարունակելու նպատակով: 2024թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես երգիչ։

Spread the love