Ծնվել է 2002թ. հոկտեմբերի 2-ին, Երևանում։ 2008-16թթ սովորել է Երևանի Ս.Հովսեփյանի անվան թիվ 116 հիմնական դպրոցում, 2016-20թթ` Երևանի պարարվեստի պետական քոլեջի դասական պարեր բաժնում։ 2019թ-ից «Բալմանուկյան» պարի նախագծի անդամ է։ 2021-23թթ ծառայել է ՀՀ զինված ուժերի «Սարդարապատ» պարային համույթում։ 2021թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես բալետի դերասան։ Հանդես է եկել հետևյալ բալետային դերերով` Արքայազն (Պ․Չայկովսկու«Մարդուկ-ջարդուկ»), Ռոտբարտ (Պ․Չայկովսկու «Կարապի լիճ»), Գիքո (Ա․Խաչատրյանի«Գայանե»), Զվեզդիչ (Ա․Խաչատրյանի «Դիմակահանդես») և այլն։ Մասնակցել է միջազգային մրցույթների։ 2019թ․ «Գլոբալ Ֆեստ»-ի շրջանակներում մասնակցել է Վախթանգ Ճաբուկիանիի միջազգային 6-րդ մրցույթին և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։ 2023թ. մասնակցել է Արամ Խաչատրյանի 120-րդ տարեդարձին նվիրված հյուրախաղերին․ Ֆրանսիայում և Ռուսաստանումհանդես է եկել «Դիմակահանդես» բալետով (Փարիզի Կոնգրեսների Պալատ, Ստրասբուրգի «Զենիթ» համերգասրահ, Սանկտ-Պետերբուրգի Միխայլովսկի թատրոն)։ 2023թ. և 2024թ. մասնակցել է բալետային փառատոների Վրաստանում և Երևանի Բալետի փառատոնին։ 2024թ-ից աշխատում է նաև Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես մենակատար։