
Ծնվել է 1965թ. հունիսի 8-ին, ՀՀ Արարատի մարզի Արբաթ գյուղում:
- 1972թ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։
- 1982թ. ընդունվել է Հովհաննես Ադամյանի անվան ռադիոէլեկտրոկապի տեխնիկում։
- 1983-1985թթ ծառայել է խորհրդային բանակում:
- 1991-1992թթ. աշխատել է Շահումյանի ԱԳՊ պահակային ծառայությունում որպես հերթափոխի պետ։
- 1992թ-ին գ.Արբաթում աշխատանքի է անցել որպես զինսեղանի վարիչ:
- 1996թ-ին աշխատել է Մասիսի զինկոմիսարիատում որպես տեսուչ։
- 1988թ-ին ընդունվել է «Սասուն» ազգագրական երգի և պարի համույթ որպես երգիչ:
- 2004թ-ից աշխատում է Արգավանդի միջնակարգ դպրոցում որպես զինղեկ։
- 2024թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող «Ակունք» ազգագրական համույթում։
Բազմաթիվ համերգային ծրագրերով հանդես է եկել տարբեր երկրներում։
Զինվորական բարձր պատասխանատվության համար 2006թ-ին արժանացել է սպայի /լեյտենանտ/ կոչման: Պաշտպանության նախարարի կողմից ստացել է մարզի «Լավագույն զինղեկ» հուշանվերը։
2016թ-ին մասնակցել է «Քառօրյա» պատերազմին պաշտպանելով Հադրութի շրջանի 118-րդ դիրքը։
Ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 44-օրյա պատերազմում։