
Ծնվել է 1996թ. մարտի 11-ին, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում:
- 2002-2013թթ սովորել է տեղի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցում։
- Երաժշտական առաջին քայլերն արել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում, որտեղ աշակերտել է անվանի երաժիշտ Մխիթար Քեթցյանին։
- 2013-2017թթ սովորել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի ժողովրդական երգեցողություն բաժնում (Սամվել Ավետիսյանի դասարան)։
- 2020-2025թթ սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնում, ավարտել է՝ ստանալով դասվարի որակավորում։
- 2025թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի երգի-պարի պետական անսամբլում որպես արտիստ:
- 2013թ. մասնակցել է Սայաթ-Նովային և Եղիշե Չարենցին նվիրված բանաստեղծական մրցույթ-փառատոնին, արժանացել հատուկ մրցանակի, որը շնորհել է ֆրանսիահայ երգչուհի` Ռոզի Արմենը։
- Համերգներով հանդես է եկել «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլի, Ազգային նվագարանների պետական նվագախմբի, «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախբի հետ՝ որպես մենակատար ներկայացնելով հայ երգը։
Մասնակցել է մի շարք մրցույթ-փառատոնների՝ «Վերածնունդ», «Արտ Մյուզիք», արժանանալով պատվավոր մրցանակների։